Մատչելիության հղումներ

Նորակառույց շենքի վերելակը ընկել է․ կան զոհեր


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 25-ին, ժամը 17։22-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Սասնա-Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, ինչպես նաեւ մեկ մարտական հաշվարկ, որոնք տեղում պարզել են, որ «դեռեւս չբացահայտված հանգամանքներում նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը, որ գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում եւ չի անցել փորձաքննություն, բեռներն իջեցնելու պահին պոկվել եւ ընկել է վերելակի հորանը»։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կան երկու զոհ եւ երկու տուժած:

Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։

Պարզվել է 2 տուժածի ինքնությունը՝ Խաչիկ Եփրեմյան (45 տ.), Գեւորգ Սաֆարյան (60 տ.):

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG