Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյան. «Սերժ, Տիգրան, Հրայր` ի՞նչ եք մտածում»


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր իր դիտարկումն է ներկայացրել Ավստրալիայի Նյու Սաութ Ուելս նահանգի խորհրդարանի Օրենսդիր խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման կապակցությամբ։

«Ավստրալիայի ամենամեծ նահանգի օրենսդիր խորհուրդը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Դա շատ ավելին է, քան երբեւէ արել է Հայաստանի Հանրապետությունը իրավական առումով», - կուսակցության լրատվական ծառայության փոխանցմամբ` հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Ուրախ եմ միայն, որ Ավստրալիայի կառավարությունը հակասահմանադրական չի համարել օրենսդիր մարմնի կողմից նոր պետության ճանաչումը», - ասել է «Ժառանգության» առաջնորդը` իր դիտարկումը այսպես ամփոփելով. - «Սերժ, Տիգրան, Հրայր` ի՞նչ եք մտածում»:

«Ժառանգություն» կուսակցությունը հետեւողականորեն հանդես է գալիս Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման օգտին եւ քանիցս համապատասխան նախագծեր է ներկայացրել Ազգային ժողով, որոնք, սակայն, մինչ այժմ չեն արժանացել խորհրդարանի հավանությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG