Մատչելիության հղումներ

Գազի գինը, ըստ ՊԵԿ-ի տվյալների, բարձրացել է


Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Ռուսաստանից Հայաստան ներմուծված գազը գնվել է 1000 խորանարդ մետրը 244 դոլարով:

Նշված ժամանակահատվածում ներմուծվել է 304.6 մլն խորանարդ մետր գազ, որի մաքսային արժեքը կազմել է ավելի քան 74.4 մլն ԱՄՆ դոլար, այսինքն` 1000 խորանարդ մետրի դիմաց վճարվել է 244 դոլար:

Հարցին, թե արդյոք կառավարությունը սուբսիդավորում է «ՀայՌուսգազարդ» ընկերությանը, որպեսզի սպառողներին մատակարարվող գազի գինը չբարձրանա, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն արձագանքեց. - «Երեւի այդ հարցի պատասխանը ինձնից հիմա հազիվ թե դուք ստանաք, որովհետեւ ես կարող եմ ասել այն, ինչ որ իմ աչքով եմ տեսել»:

Սարգիս Հարությունյան

Ավելի մանրամասն տե'ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG