Մատչելիության հղումներ

Նախարարների հանդիպումը` հոկտեմբերի 27-ին Փարիզում


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Փարիզում։ Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը, իր հերթին, հաստատել է առաջիկա հանդիպման մասին տեղեկատվությունը։

Օգոստոսի 31-ին Հունգարիայի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելուց ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հանդիպում չի կայացել։ Սեպտեմբերի վերջին Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, Նալբանդյանը եւ Մամեդյարովը առանձին հանդիպումներ ունեցան Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG