Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը այսօր ժամը 13։10 ահազանգ է ստացել, որ Երեւանի Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել կիսակառույց շենքի փլուզում, կան տուժածներ, անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։

Նախարարության հաղորդագրության համաձայն` դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արագ արձագանքման, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ 6 մարտական հաշվարկ։ Փրկարարները փլատակներից դուրս են բերել 6 տուժածի, հավանական է, որ 2 տուժած դեռ կա փլատակներում, ասված է հաղորդագրությունում։

Շտապօգնության աշխատակիցները 9 տուժածի տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Պարզվել է նրանց ինքնությունը` 50-ամյա Կամո Կագրամանով, 40-ամյա Արման (ազգանունը չի հաղորդվում), 25-ամյա Արման Գրիգորյան, 30-ամյա Արսեն Հայրապետյան, Նահապետ Բադալյան, Վոլոդյա Մաթեւոսյան, Սիրակ Թովմասյան, 30-ամյա Էդիկ Սուքիասյան եւ 53-ամյա Ռոբերտ Առաքելյան։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը այլ մանրամասներ առայժմ չի հաղորդում` խոստանալով տալ լրացուցիչ տեղեկություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG