Մատչելիության հղումներ

Ավստրալիայի ամենամեծ նահանգը ճանաչեց Ղարաբաղի անկախությունը


Ավստրալիայի ամենամեծ` Նյու Սաութ Ուելս նահանգի խորհրդարանի Օրենսդիր խորհուրդը այսօր ընդունել է բանաձեւ, որում «ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ 20 տարի առաջ հարստահարիչ Ադրբեջանից անկախություն հռչակած նրա հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։ Այդ մասին տեղեկացնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Ղարաբաղի կողմից անկախության հռչակման 20-ամյակի կապակցությամբ ընդունված բանաձեւը նաեւ կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը «պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ ամրապնդել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի եւ նրա քաղաքացիների հետ»։

Հայ դատի գրասենյակը պատմական է որակում բանաձեւը` հայտնելով, որ նախագիծը ներկայացրել էր նահանգային խորհրդարանի անդամ Մարի Ֆիքարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG