Մատչելիության հղումներ

Վիճահարույց օրինագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ


Ազգային ժողովը այսօր ձայների 65 կողմ, 7 դեմ եւ 25 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծը:

Այս օրինագծով կառավարությունն առաջարկում է 2013 թվականի հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձն ավելացնել 2.5 հազար դրամով (մոտ 6.25 դոլար)՝ 32.5 հազարը դարձնելով 35 հազար:

Ընդդիմությունը այս առաջարկը քաղաքացու համար ստորացուցիչ է որակում:

Բուռն վեճերի առիթ տված օրինագծին կողմ քվեարկեցին միայն կոալիցոն ուժերի՝ Հանրապետականի եւ «Օրինաց երկիր»-ի ներկայացուցիչ պատգամավորները, դեմ էին Հայ ազգային կոնգրեսը եւ «Ժառանգություն»-ը, «Բարգավաճ Հայաստան» եւ Դաշնակցություն խմբակցությունները ձեռնպահ մնացին:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG