Մատչելիության հղումներ

Բաքվին մտահոգել են Ղարաբաղի զորավարժությունները


Լեռնային Ղարաբաղ - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերում, 22-ը հոկտեմբերի, 2012թ.

Լեռնային Ղարաբաղ - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերում, 22-ը հոկտեմբերի, 2012թ.

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Լեռնային Ղարաբաղում անցկացված զորավարժություններին, որոնց գլխավոր՝ մարտական հրաձգության փուլին «Տիգրանակերտ» զորավարժարանում նախօրեին հետեւել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Ադրբեջանի արտաքին գերատեսչությանը հատկապես նյարդայնացրել է Հայաստանի նախագահի ներկայությունը ռազմական այդ միջոցառմանը։ «Սերժ Սարգսյանի այցը Հայաստանի կողմից օկուպացված տարածքներ միջազգային բոլոր իրավունքների խախտում է», - երեկ հայտարարել է, մասնավորապես, Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը։

Զորավարժությունների ավարտին նախագահ Սարգսյանը դրվատանքով էր խոսել զինվորների ցուցադրած ռազմական հմտությունների մասին՝ խոստանալով, որ Պաշտպանության բանակը երբեւէ նյութական ռեսուրսի կարիք չի ունենա։

«Ինչպես երեկ, ինչպես այսօր՝ վաղը եւս դուք ունենալու եք ամենաժամանակակից մարտական սպառազինությունը, որովհետեւ այլ ճանապարհ մենք չունենք: Մենք ապրում ենք մի Սերժ Սարգսյանը ողջունում է Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորներին, 22-ը հոկտեմբերի, 2012թ.

Սերժ Սարգսյանը ողջունում է Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորներին, 22-ը հոկտեմբերի, 2012թ.

տարածաշրջանում, որտեղ ինքներս պետք է մեր անվտանգությունն ապահովենք», - հայտարարել էր, մասնավորապես, Հայաստանի նախագահը։

«Դուք ձեր գործը փայլուն կատարեցիք այսօր։ Տեսնում եմ զգալի աճ, ինչը շատ կարեւոր է, եւ այս աճը պետք է լինի շարունակական։ Այն, ինչ այսօր դուք ցուցադրեցիք, իրոք արժանի է շնորհակալության», - ասել է Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Եվ ես վստահ եմ, եթե Աստված մի արասցե, պահը գա, դուք անելու եք այն, ինչ ուղղակի պարտավոր եք անել: Դուք անելու եք այն, ինչի համար երդում եք տվել»:

Ադրբեջանից արձագանքներ են հնչել նաեւ Հայաստանի արտգործնախարարի վերջին հայտարարությունների վերաբերյալ։

Այս շաբաթասկզբին Մեխիկոյում իր մեքսիկացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը ասել էր, մասնավորապես, որ «Ադրբեջանի ղեկավարությունն իր ապակառուցողական, սադրիչ եւ տարրական բանականությանը հակասող քայլերով ամեն ինչ անում է բանակցությունները փակուղի մտցնելու եւ տապալելու համար»:

Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը լրագրողների հետ ճեպազրույցում հակադարձել է, թե «տպավորություն է ստեղծվել, որ Հայաստանի նախագահը հանձնարարել է արտգործնախարարին սադրանք կազմակերպել Ադրբեջանի նկատմամբ, սակայն Հայաստանին դա չի հաջողվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG