Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Բակո Սահակյանի հետ


Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում մասնակցել է արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Այնուհետև տեղի է ունեցել նախագահների առանձնազրույցը, որի ժամանակ քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն անդրադարձել են նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բանակաշինությանը եւ տարածաշրջանային գործընթացներին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG