Մատչելիության հղումներ

Բացվել է ռուս-հայկական արդյունաբերական ցուցահանդես


Այսօր Երեւանում բացվել է Ռուս-հայկական 5-րդ արդյունաբերական ցուցահանդեսը: Բացման արարողությանը մասնակցել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

«Այնպիսի ռազմավարական գործընկերների պարագայում, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը, համագործակցելու հնարավորությունները շատ ավելի լայն են, հաշվի առնելով այդ գործընկերության ամուր հիմքերն ու վստահությունը միմյանց նկատմամբ եւ այն ընդհանրությունները, որոնք հատուկ են երկու երկրների տնտեսվարողներին՝ իրենց տարբերություններով հանդերձ: Ռուսաստանը եղել եւ մնում է առեւտրատնտեսական խոշոր գործընկեր Հայաստանի համար», - իր խոսքում նշել է Ազգային ժողովի նախագահը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շրջել է ցուցասրահում, ծանոթացել մասնակիցների տաղավարներին, ներկայացված ամենատարբեր ապրանքատեսակներին ու տեխնոլոգիաներին:

Ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանի եւ Ռուսաստանի հարյուրից ավելի ընկերություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG