Մատչելիության հղումներ

logo-print

Ծառուկյանը կպատասխանի, «երբ գա ժամանակը»


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր խուսափեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ում է սատարելու իր գլխավորած քաղաքական ուժը առաջիկա նախագահական ընտրություններին:

Ծառուկյանը այսօր ներկա էր կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Expo Russia-Armenia 2012» ռուս - հայկական արդյունաբերական հինգերորդ հոբելյանական ցուցահանդեսի բացմանը, որի կազմակերպիչներն են «Մուլտի Գրուպ» կոնցեռնը եւ ռուսաստանյան «Зарубеж-Экспо» ընկերությունը:

«Պարոն Ծառուկյանը բոլոր հարցերին, երբ որ գա ժամանակը, կպատասխանի», - ասաց ԲՀԿ-ի նախագահը:

Ի դեպ, ցուցահանդեսին ներկա չէր Հայաստանի կառավարության եւ ոչ մի անդամ։ Բացմանը ներկա էր եւ ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ընդ որում, Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել ՀՀԿ - ԲՀԿ հակասությունների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, շրջվեց ու գնաց:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG