Մատչելիության հղումներ

Այսօր նշվում է ՄԱԿ-ի ստեղծման 67-րդ տարեդարձը


Այսօր լրանում է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) ստեղծման 67-րդ տարեդարձը: Այս տարի լրանում է նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20 տարին:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան, ով շուտով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց անցած տարիների ընթացքում երկրում իրականացված ծրագրերը:

Համաձայնելով «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, թե շարքային քաղաքացիները չեն զգում, ասենք, աղքատության դեմ պայքարի արդյունքները կամ` որ իրենց իրավունքները պաշտպանված են, Գերչեւան, այդուհանդերձ, հավելեց. - «Բոլորս պետք է ընդունենք, որ զարգացման ճանապարհին ծառացած մարտահրավերները լուրջ են, մեծածավալ, եւ դրանք հաղթահարելու համար գործադրվելու են մեծ ջանքեր եւ պահանջվելու է երկար ժամանակ»:


Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG