Մատչելիության հղումներ

Nerdurs` այդպես է անվանել հայրենադարձությանը նվիրված պարային ներկայացումը մտահղացման հեղինակ, պարուսույց Թենի Մաթյանը:

«Ներդուրս` ներս եւ դուրս», - ասում է Թենին` բացատրելով, որ լինելով սփյուռքահայ` վաղուց նպատակ ուներ հայրենադարձությանը նվիրված ներկայացում բեմադրել:

Թենին ծնվել եւ մեծացել է Իրանում. ապրումները, դաստիարակությունն ու մտածողությունն է ներդրել 45 րոպե տեւողությամբ պարային ներկայացման մեջ:

«Երբ հայրենիքում եմ, դրսի զգացողություն կա իմ մեջ եւ հակառակը», - ասում է Թենին` նշելով, որ հենց այդ զգացողությունն է իրեն դրդել նման մտահղացման:

Պարային ներկայացման երաժշտությունը գրել է հեղինակ-կատարող Վահան Արծրունին:

«Ոճային առումով համակարգչային, էլեկտրոնային երաժշտություն է: Ժանրի տեսակետից` world music, այսինքն` համաշխարհային երաժշտություն:», - ասում է հեղինակը:

«Երբեք չի կարելի եզրակացություններ անել փորձը դիտելիս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Արծրունին. - «Բայց այն, ինչ-որ պետք էր ինձ տեսնել, այն, ինչ հոգեհարազատ էր երաժշտությանը, ամենակարեւորը ես տեսա»:

Յոթ ամիսների ընթացքում Թենին աշխատել է 12 պարողների հետ: Ներկայացումը ուղեկցվելու է նաեւ էկրանի վրա ցուցադրություններով:

Վահան Արծրունու կարծիքով` վերջին 20 տարիների ընթացքում հայաստանաբնակ եւ սփյուռքից եկած արվեստագետի հետ իրական ստեղծագործական համագործակցության դեպք չի եղել:

«Այդ առումով սա եզակի եւ առաջին դեպքն է, որքանով որ ես կարող եմ դատել, բեմական արվեստի ոլորտում», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG