Մատչելիության հղումներ

Հայաստանից կրկին մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա


«Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնությունը երեքշաբթի օրը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա: Սիրիա ուղարկված ինքնաթիռը բարեհաջող տեղ է հասել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը (նախաձեռնությունը ստեղծելը եղել է Դաշնակցության մտահղացումը): Հովհաննիսյանը նշեց, որ Սիրիա մոտ 2 տոննա բեռ է ուղարկվել` դեղորայք ու կաթի փոշի:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ավելի վաղ 14 տոննա սննդամթերքով եւ դեղորայքով եւս մեկ ինքնաթիռ էր ուղարկել Սիրիա:

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG