Մատչելիության հղումներ

Գամսախուրդիայի որդուն ներում շնորհվեց


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներում է շնորհել երկրի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի որդուն` Ցոտնե Գամսախուրդիային։

Ինչպես հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը, Ցոտնե Գամսախուրդիային առողջական վիճակի վատթարացման պատճառով ներում շնորհելու միջնորդությամբ Վրաստանի նախագահին դեռ սեպտեմբերի վերջին դիմել էր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը։ Առաջին նախագահի որդին բանտում հիվանդացել է հեպատիտ C-ով, որը լուրջ եւ երկարատեւ բուժում է պահանջում։

Ցոտնե Գամսախուրդիան կալանավորվել էր երեք տարի առաջ` հարեւանին հրազենային վնասվածք պատճառելու մեղադրանքով։ 2010 թվականին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել, այս անգամ` կանխամտածված սպանության եւ ապօրինի զենք կրելու մեջ, եւ դատապարտել 9.5 տարվա ազատազրկման։

Բանտում Ցոտնե Գամսախուրդիան մի քանի անգամ հացադուլ էր հայտարարել. նա չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները եւ իրեն քաղբանտարկյալ էր համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG