Մատչելիության հղումներ

Երեւանի եւ Կահիրեի միջեւ կապերը կզարգանան


Երեւանի եւ Կահիրեի միջեւ անմիջական կապերի զարգացմանը, մասնավորապես` երկու քաղաքների միջեւ իրավական փաստաթղթի ստորագրմանը, փոխայցելությունների ակտիվացմանն ու փոխադարձ միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել երեկ Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանի եւ Կահիրեի նորանշանակ նահանգապետ Ուսամա Ահմադ Քամալի հանդիպման ժամանակ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցությունը զբոսաշրջության եւ մշակույթի բնագավառներում:

Երկուստեք բարձր է գնահատվել դարերի ընթացքում եգիպտահայերի նշանակալից ներդրումը Կահիրեի մշակութային-հասարակական կյանքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG