Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի մարզում 15 մարդ բուժում է ստանում սիբիրախտի դեմ


Գեղարքունիքի մարզում, Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի փոխանցմամբ, 15 մարդ շարունակում է բուժում ստանալ սիբիրախտի դեմ:

«Այսօրվա դրությամբ, հոսպիտալացված ունենք ընդամենը 15 հիվանդ, որոնք ունեն առողջացման դրական դինամիկա», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց Թորոսյանը` շարունակելով. - «Հիվանդների վիճակը բավարար է: Բարդությունների մասին խոսք լինել չի կարող: Արձանագրված հիվանդության դեպքերը վերաբերվում են միայն սիբիրյան խոցի մաշկային ձեւերին»:


Լիլիթ Հարությունյան

Ավելի մանրամասն տե'ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG