Մատչելիության հղումներ

Բազմազավակները արտոնություններ են պահանջում


Մի խումբ բազմազավակ ծնողներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ՝ պահանջելով իրենց հետ քննարկել բազմազավակների արտոնությունները մի շարք ոլորտներում։

«Մենք աղքատներ չենք։ Մենք հպարտ ենք, որ մեր ազգը բազմացրել ենք։ Ինչո՞ւ են մեզ դասում աղքատների դասին, փոխանակ մեզ պարգեւատրեն», - ասում էին ակցիայի մասնակիցները։ - «Մենք պահանջում ենք մեր նախագահից, որպեսզի այնպիսի արտոնություններ տան, որ բոլոր մայրերը ցանկանան գոնե հինգ երեխա ունենալ»։

Այս տարվա ապրիլ ամսին մի խումբ բազմազավակ ծնողներ նամակով դիմել էին նախագահին, բարձրացնելով մի շարք ոլորտներում, այդ թվում՝ կրթության, առողջապահության, ինչպես նաեւ կոմունալ վճարումների հարցում իրենց համար արտոնություններ սահմանելու հետ կապված հարցեր։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նրանք պնդում էին, որ նախագահը «մակագրել է դիմումը», սակայն դրան մինչեւ օրս ընթացք չի տրվել։


Աննա Բարսեղյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG