Մատչելիության հղումներ

logo-print

Դիտարկում Թալիշի մոտակայքում


Այսօր ԵԱՀԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Թալիշ բնակավայրի մոտակայքում:

Ղարաբաղի արտգործնախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` դիտարկումն անցել է ըստ ժամանակացույցի, դրա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG