Մատչելիության հղումներ

«Հայաստան» համահայկական հիմնադրամը կօգնի սիրիահայերին


«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը որոշել է 2012 թվականի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նվիրատուների կողմից նվիրաբերված գումարի 10 տոկոսը ուղղել սիրիահայերին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին ասաց հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Գրիգորյանը:

Գրիգորյանը ասաց նաեւ, որ հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից նոյեմբերի 15-18 անցկացվող ավանդական հեռախոսամարաթոնի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Արեւմտյան շրջանի տեղական մարմնի բարերարների կողմից հետուստամարաթոնի օրը` նոյեմբերի 22-ին հայտարարված գումարների 10 տոկոսը եւս կուղղվի սիրիահայերի կարիքներին:

«Բացառություն կկազմեն նպատակային նվիրատվությունները, որոնք բարերարների ցանկությամբ կուղղվեն միմիայն իրենց կողմից մատնանշված ծրագրերի իրագործմանը», - ասում է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը:


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG