Մատչելիության հղումներ

logo-print

ՆԱՏՕ-ում Հայաստանի ներկայացուցիչը այցելել է Աֆղանստան


Անցած շաբաթավերջին` հոկտեմբերի 17-19-ը, ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը աշխատանքային այց է կատարել Աֆղանստան: Այցին հրավիրվել էին մասնակցելու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության մասնակից մի շարք գործընկեր պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՆԱՏՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Եդիգարյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի շրջանակներում Եդիգարյանը եղել է նաեւ Մազարի Շարիֆում, որտեղ հանդիպել է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության Հյուսիսային հրամանատարության հրամանատար գեներալ-մայոր Էրիկ Պփեփերի հետ: Վերջինս բարձր է գնահատել հայ զինվորականների ծառայությունը Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման առաքելության կազմում:

Արմեն Եդիգարյանը հանդիպել է նաեւ Կունդուզում ու Մազարի Շարիֆում տեղակայված Հայաստանի զորախմբերի հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչներին, որոնց հետ քննարկվել են զորախմբի ծառայության եւ շրջանում ռազմաքաղաքական իրավիճակի հետ կապված բազմաթիվ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG