Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյանը այցելում է Չինաստան


Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 22-26-ը աշխատանքային այցով կգտնվի Չինաստանում, որտեղ հանդիպումներ կունենա այդ երկրի Պետական խորհրդի անդամ, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, հասարակական անվտանգության նախարար Մենգ Ջյանզուի, կոմկուսի կենտկոմի անդամ Չեն Սեն Սյանի, արտգործնախարարի տեղակալ Չեն Գոպինի, Ազգային ներդրումային գործակալության ղեկավար Սյու Ցզինի հետ:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն` Բաղդասարյանը կհանդիպի նաեւ Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մուրադբեկ Իմանալիեւին, ում հետ կքննարկի կազմակերպությունում Հայաստանի դիտորդական անդամակցությանն առնչվող հարցեր:

Արթուր Բաղդասարյանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության եւ ՀԱՊԿ-ի կազմակերպած համատեղ խորհրդաժողովին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG