Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը խորհրդակցություն անցկացրեց


«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում կուսակցության համագումարում, Երեւան, 16-ը մարտի, 2012թ.

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթ է ունենում կուսակցության համագումարում, Երեւան, 16-ը մարտի, 2012թ.

Քոքոբելյանի հարցը «Ժառանգություն» խմբակցությունը կքննարկի վաղը, եթե հարկ համարի, ասում է «Ժառանգության» խոսնակը։

«Ժառանգություն» կուսակցության կիրակի օրը քաղաքական խորհրդակցություն է անցկացրել, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Ըստ նրա, խորհրդակցության ժամանակ քննարկվել են ներքաղաքական հարցեր, այդ թվում` առաջիկա նախագահական ընտրություններին նախապատրաստվելու, կուսակցության տարածքային կառույցները ուժեղացնելու եւ տեղամասային ընտրական հանձնաժողովները կուսակցության անդամներով ու համակիրներով համալրելու խնդիրները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` Խուրշուդյանը ասաց, որ առաջիկա ընտրություններում «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության հարցը առայժմ չի քննարկվել:

Խուրշուդյանի խոսքով` կուսակցության քաղաքական խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել նաեւ թիվ 1 ընտրատարածքում Ստյոպա Սաֆարյանի առաջադրմամբ պայմանավորված` տարածքային կառույցները եւ երիտթեւը մոբիլիզացնելու խնդիրներին:

«Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության միջեւ վերջին շրջանում առկա տարաձայնություններով պայմանավորված` «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավար, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանի հարցը խմբակցությունը կքննարկի վաղը, եթե հարկ համարի, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Ժառանգության» խոսնակը:

Հիշեցնենք, որ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը վերջերս հրաժարվեց մանդատից` ասելով, որ մանդատը վայր դնելու պայմանավորվածություն է եղել Քոքոբելյանի հետ, սակայն վերջինս հերքեց Հովհաննիսյանի հետ նման պայմանավորվածության առկայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG