Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը կքննարկի «Մագնիտսկու ցուցակի» հարցը


Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում այսօր կքննարկվի «Մագնիտսկու ցուցակի» հարցը:

Խոսքը 2009 թվականին իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանն առնչություն ունենալու համար կասկածվող ռուսաստանցի պաշտոնյաների մուտքը Եվրամիության երկրներ արգելելու եւ նրանց եվրոպական ակտիվները սառեցնելու մասին է:

Բանաձեւի քվեարկությունը նախատեսվում է վաղը:

Մագնիտսկին մահացել է կալանավայրում: Նրա պաշտպանները գտնում են, որ իրավաբանի մահվան պատճառ է դարձել դաժան ծեծը, բացի այդ, Մագնիտսկու մերձավորները մեղադրում են իրավապահներին ու բժիշկներին` նրան ժամանակին անհրաժեշտ բժշկական օգնություն չտրամադրելու համար:

Վարկած կա, որ Մագնիտսկուց վրեժ են լուծել պետբյուջեից խոշոր գումարների հափշտակման ու յուրացման գործի բացահայտման համար:

Սերգեյ Մագնիտսկին ձերբակալվել էր 2008 թվականին` հարկերից խուսափելու մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG