Մատչելիության հղումներ

Դուման վավերացրել է ռազմական ենթակառուցվածքներ տեղակայելու մասին արձանագրությունը


Ռուսաստանի Պետդուման վավերացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ (ՀԱՊԿ) երկրներում ռազմական ենթակառուցվածքներ տեղակայելու մասին արձանագրությունը, որն անցած դեկտեմբերին, ի թիվս յոթ պետությունների, ստորագրել էր նաեւ Հայաստանը:

Փաստաթղթի համաձայն, մասնակից պետություններն իրավունք չունեն իրենց տարածքում այլ զինվորական խմբավորումներ, ինչպես նաեւ ռազմական ենթակառուցվածքներ տեղակայել առանց ՀԱՊԿ անդամ մյուս պետությունների հետ խորհրդակցելու եւ նրանց պաշտոնական համաձայնությունը ստանալու: Արձանագրության մեջ նաեւ նշվում է, որ դրան միացած պետություններից յուրաքանչյուրը իրավունք ունի ցանկացած ժամանակ ետ կանգնել այդ համաձայնությունից:

Արձանագրությունը ուժի մեջ կմտնի 2014 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG