Մատչելիության հղումներ

«Պիկ» հեռուստաընկերությունը դադարեցրել է եթերը Վրաստանի տարածքում


Վրացական ռուսալեզու միակ «Պիկ» հեռուստաընկերությունը հայտարարել է, թե ստիպված է դադարեցնել եթերը Վրաստանի տարածքում, քանի որ հեռարձակումն ապահովող Հանրային հեռուստաընկերությունը խզել է իրենց հետ պայմանագիրը: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է հեռուստաընկերության մամուլի քարտուղար Եկատերինա Կոտրիկաձեն:

Վրացական աղբյուրների համաձայն՝ հեռուստաընկերության գաղափարը հղացել էր նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Վրաստանից անջատված շրջաններում պաշտոնական Թբիլիսիի քարոզչությունը իրականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG