Մատչելիության հղումներ

Ադրբեջանը թույլ չի տա «օգտագործել իր տարածքը Իրանի վրա հարձակում գործելու համար»


Ադրբեջանի իշխանությունները ոչ մի դեպքում թույլ չեն տա օգտագործել իրենց երկրի տարածքը Իրանի վրա հարձակում գործելու համար: Այս մասին, ըստ ադրբեջանական APA գործակալության, հայտարարել է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բեռլինում օտարերկրյա լրագրողների հետ զրույցում:

Մամեդյարովը հավաստիացրել է, թե Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները բարիդրացիական են, իսկ կողմերի միջեւ սեպ խրելու փորձերը՝ քարոզչական:

«Ադրբեջանի եւ Իրանի իշխանությունները, մինչդեռ, բավարար քաղաքական կամք ունեն քարոզչական այդ քայլերին դիմակայելու համար», - ասել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG