Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Դաֆինա Գերչեւայի հետ


Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային՝ վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Դաֆինա Գերչեւային Հայաստանում իր առաքելության ընթացքում տարբեր ծրագրերի իրականացման գործընթացում անձնական ներդրման համար եւ ի գնահատումն՝ պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով։

«ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Գերչեւան բարձր գնահատեց իր պաշտոնավարման ընթացքում ԱԳՆ հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերված աջակցության համար։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին վերջին տարիներին ՄԱԿ-ի կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման, նոր նախագծերի իրագործման շուրջ», - փոխանցում է արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG