Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներ Լիբանանում. Կառավարությունը արտակարգ նիստ է հրավիրել


Լիբանանի կառավարությունը այսօր արտակարգ նիստ է հրավիրել Բեյրութում սկիզբ առած բողոքի ակցիաների կապակցությամբ:

Բողոքի ակցիաների պատճառ է դարձել Բեյրութի կենտրոնում ուրբաթ օրը տեղի ունեցած հուժկու պայթյունը, որի հետեւանքով ութ մարդ է զոհվել, այդ թվում՝ ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյա Վիսամ ալ-Հասանը եւ հայազգի Ժորժիետ Սարգսյանը:

Վարչապետը Նաջիբ Միկատին ասել է, որ առաջարկել է կառավարության հրաժարականը, սակայն երկրի նախագահը խնդրել է նրան դեռ «որոշ ժամանակ» պաշտոնավարել:

Լիբանանի ընդդիմությունը կարծում է, որ պայթյունի հետեւում կանգնած է հարեւան Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG