Մատչելիության հղումներ

Բաքվում ոստիկանները բողոքի ակցիայի 30 մասնակցի են ձերբակալել


Բաքվի ոստիկանությունը այսօր կասեցրել է բողոքի ակցիան, որի մասնակիցները կոչ էին անում լուծարել երկրի խորհրդանը: Ինչպես փոխանցում են լրատվական գործակալությունները, ցույցը կազմակերպել էին ընդդիմադիր երիտասարդական խմբավորումների ներկայացուցիչներ:

Ցույցը պետք է անցկացվեր Բաքվի Շատրվանների հրապարակում, եւ դրա մեկնարկից դեռ երկու ժամ առաջ ոստիկանական ուժերը իրենց հսկողության տակ էին առել տարածքը: Ոստիկանները ցրել են հրապարակում հավաքվածներին, ձերբակալել են 30 մարդու:

Բողոքի ակցիան կազմակերպվել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Լուծարել խորհրդարանը» խմբի միջոցով, որին իրենց աջակցությունն էին հայտնել մի շարք ընդդիմադիր միավորումներ:

Բողոքի ակցիայի անցկացման պատճառ էր հանդիսացել ինտերնետում տարածված տեսանյութը, որում խորհրդարանի պատգամավոր Գյուլնար Ահմեդովան եւ գործարար Էլշադ Աբդուլլաեւը քննարկում էին կաշառքի չափը (1.3 միլիոն դոլար), որի դիմաց Ահմեդովան պետք է պատգամավոր դառնար:

Բաքվի դատախազությունը ուսումնասիրում է տեսանյութը, իսկ Ահմեդովան հրաժարվել է պատգամավորական մանդատից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG