Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հրադադարի ռեժիմը շաբաթվա ընթացքում խախտվել է 250 անգամ


Համաձայն Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, հոկտեմբերի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1000-ից ավելի կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի հուսալի պաշտպանություն», - փոխանցում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG