Մատչելիության հղումներ

logo-print

Բեյրութի ահաբեկչության զոհերի թվում մեկ հայ կա


Լիբանանում Հայաստանի դեսպանատունը հաստատում է, որ ուրբաթ օրը Բեյրութի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ հայ է զոհվել: Զոհվածը Ժորժիետտա Սարգսյանն է: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք՝ հուժկու պայթյունը տեղի էր ունեցել Բեյրութի հիմնականում քրիստոնյաներով բնակեցված Աշրաֆիյա թաղամասում: Լիբանանյան գործակալությունները հաղորդել էին, որ պայթեցվել է ականապատված մեքենա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG