Մատչելիության հղումներ

Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը ընտրվել է Երուսաղեմի պատրիարքական տեղապահ


Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց միաբանության միաբանական ընդհանուր ժողովը ուրբաթ օրը նիստ է գումարել եւ ընտրել Երուսաղեմի պատրիարքական տեղապահին:

Ձայների ճնշող մեծամասնությամբ պատրիարքական տեղապահ է ընտրվել Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:

Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը վախճանվել էր հոկտեմբերի 12-ի առավոտյան՝ 93 տարեկան հասակում: Նա Երուսաղեմի Հայոց պատրիարք էր ընտրվել 1990 թվականին։

«Նորընտիր Տեղապահ Սրբազանը պետք է նախագահի հոգելոյս Պատրիարք Հոր հուղարկավորության արարողությունը: Նորընտրիր տեղապահի պարտականությունն է նաեւ հոգելույս պատրիարքի մահվան քառասունքից հետո ձեռնարկել նոր պարտրիարքի ընտրություն», - ասված է Երուսաղեմի պատրիարքարանի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG