Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ԵԽ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերությունները


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ուրբաթ օրը ընդունել է Հանուն ժողովրդավարության եւ համերաշխության եվրոպական ֆորումի պատվիրակությանը՝ փոխնախագահ Յան Մարինուս Վիերսմայի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Եվրոպական խորհրդարանի անդամներ Քրիստիան Վիգենինը, Մարիա Մունիզ դե Ուրքիզան եւ Էդիթ Հերցոգը, միջազգային հարաբերությունների մի շարք փորձագետներ:

Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը փոխանցում է, որ հանդիպման ընթացքում տեղի է ունեցել հանգամանալից զրույց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, այդ շրջանակներում իրականացվող ծրագրերի, Ասոցացման համաձայնագրի, խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացի մասին։

Զրույցի ընթացքում կարեւորվել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման վերաբերյալ նախաստորագրված համաձայնագիրը, որը հանդիպման մասնակիցների բնորոշմամբ կխթանի մարդկային շփումները եւ փոխանակումները Հայաստանի եւ ԵՄ երկրների միջեւ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG