Մատչելիության հղումներ

Դաֆինա Գերչեւան ավարտում է իր առաքելությունը Հայաստանում


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միացյալ ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային, ով այդ պաշտոնում ավարտում է առաքելությունը Հայաստանում:

Ինչպես փոխանցում է նախագահի մամուլի ծառայությունը, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի եւ անձամբ տիկին Գերչեւայի գործունեությունն ու անձնական ներդրումը՝ Հայաստանի զարգացմանը միտված ՄԱԿ-ի բազմաթիվ ծրագրերի իրականացման գործում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ծրագրերի արդյունքները, անկասկած, էապես նպաստում են թե՛ առանձին ոլորտներում առաջընթացի խթանմանը, թե՛ Հայաստանի կայուն զարգացմանն ընդհանրապես:

Գերչեւան նախագահի հետ զրույցում ասել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով, հայ ժողովրդի նկատմամբ մեծագույն պատկառանքով եւ նրա պատմությամբ ու մշակույթով տպավորված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG