Մատչելիության հղումներ

Հայաստանը եւ ԵՄ-ն նախաստորագրեցին վիզաների դյուրացման փաստաթուղթը


Հինգշաբթի օրը Բրյուսելում Եվրամիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Ավետ Ադոնցը եւ Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի վարչության գլխավոր տնօրեն Ստեֆանո Մանսերվիսին նախաստորագրեցին Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ վիզային ռեժիմի դյուրացման եւ ռեադիմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագրերը:

Հայկական կողմը ակնկալում է, որ փաստաթղթերը կստորագրվեն այս տարվա դեկտեմբերին եւ վավերացման փուլ կմտնեն 2013 թվականի առաջին կեսին:


Էլինա Չիլինգարյան, Բրյուսել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG