Մատչելիության հղումներ

Մեկնարկեց Հայ - ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը


Այսօր Երեւանում մեկնարկեց Հայ - ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի, ԱՄՆ-ի կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումի նախագահությամբ:

Ըստ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքէջի, նիստի օրակարգում ներառված են բիզնեսի խթանման համար առավել նպաստավոր միջավայրի ձեւավորմանն ուղղված հարցեր՝ շեշտադրելով հարկային եւ մաքսային քաղաքականության, արդար եւ հավասար մրցակցության եւ մտավոր սեփականության իրավունքներին առնչվող խնդիրները, ինչպես նաեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության ուղղությունները` Հայկական ատոմակայանի լիցենզիայի երկարաձգում եւ անվտանգության գծով աջակցություն, նոր ռեակտոր ներդնելու առաջարկ, հիդրոէներգետիկա եւ էլեկտրաէներգիայի ստացման այլ այլընտրանքային աղբյուրներ, ներգրավում տարածաշրջանային էներգետիկ ծրագրերում:

Նիստի ավարտին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կառավարությունները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր էներգետիկայի բնագավառում համագործակցության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG