Մատչելիության հղումներ

logo-print

«Ժառանգություն»-ը մասնակցում է ԵԺԿ-ի բուխարեստյան համաժողովին


«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը եւ խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը երեքշաբթի օրը Բուխարեստում մասնակցել են Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական վեհաժողովին:

«Ժառանգության» լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` ԵԺԿ-ի միջոցառումների շրջանակներում Փոստանջյանը եւ Սաֆարյանը հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել, մասնավորապես, ԵԺԿ-ի նախագահ Վիլֆրիդ Մարթենսի, փոխնախագահ Յացեկ Սարյուզ Վոլսկու, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, ԵԽԽՎ-ի նախագահ Ժան Կլոդ Մինյոնի, այլ ազգային պատվիրակությունների ու Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավորների հետ:

«Ժառանգության» ներկայացուցիչները խոսել են կուսակցության գործունեության, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, առաջիկա նախագահական ընտրությունների, ԵԺԿ - «Ժառանգություն» լիարժեք համագործակցության մասին:

Երեկ «Ժառանգության» պատվիրակները մասնակցել են «Պատասխանը՝ ավելի շատ Եվրոպա» խորագրով ԵԺԿ-ի 21-րդ համագումարին, որի աշխատանքները կավարտվեն հինգշաբթի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG