Մատչելիության հղումներ

Պուտին. «Միայն ՄԱԿ-ի ԱԽ-ն կարող է սահմանափակել զենքի վաճառքը»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է սահմանափակել այլ երկրներում ռուսական զենքի վաճառքը:

Մնացած բոլոր դեպքերում ոչ ոք չի կարող թելադրել Ռուսաստանին կամ որեւէ այլ երկրի, թե ինչպես վաճառել եւ ում, հավելել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ պաշտոնական Մոսկվային կասկածեցին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին զենք մատակարարելու համար:

Անցյալ տարի Ռուսաստանը 1 միլիարդ դոլարի զենք է վաճառել Սիրիային, սակայն, Պուտինի հավաստմամբ, դա այն զենքը չէ, որը կարող էր օգտագործվել այսօրվա հակամարտության պարագայում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG