Մատչելիության հղումներ

logo-print

Բրահիմի. «Սիրիայում խաղաղության հասնելու հնարավորություն կա»


Սիրիայի հարցով ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի բանագնաց Լախդար Բրահիմին Բեյրութում հայտարարել է, որ Սիրիայում արդեն 19 ամիս շարունակվող հակամարտությունը կարող է բորբոքել իրավիճակն ամբողջ տարածաշրջանում:

Բանագնացի խոսքերով` սիրիական ճգնաժամը բավականին բարդ գործընթաց է, սակայն կա նվազագույն հնարավորություն` խաղաղության հասնելու համար, ինչը կարող է հանգեցնել մշտական խաղաղության:

Լախդար Բրահիմին հայտնել է, որ պատրաստվում է այցելել Դամասկոս, սակայն ժամկետներ չի նշել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG