Մատչելիության հղումներ

Բնապահպանները շարունակում են ահազանգել Հայաստանում հիդրոէլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների գործունեության հիմնախնդիրների մասին։ Այդուհանդերձ, խնդրիների լուծման հարցում նրանք միակարծիք չեն։

«Օրհուս» կենտրոնների ցանցի մի շարք ներկայացուցիչներ այսօր հրավիրված ասուլիսում նշում էին, որ իրենք ցանկանում են ձեւավորել երկխոսության հարթակ, որտեղ խնդրով մտահոգ բոլոր կողմերը կարող են միասին քննարկել գոյություն ունեցող խնդիրներն ու համատեղ մշակել դրանց լուծման քայլերը:

«Թռչկան նախաձեռնության անդամ» Լեւոն Գալստյանը, սակայն, ասաց, որ իրենք մի խումբ բնապահպանական ու հասարակական խմբերով պահանջում են դադարեցնել բոլոր փոքր ՀԷԿ-երի շինարարության թույլտվությունները։ Նրա խոսքով անհրաժեշտ բնապահպանական փորձաքննությունից հետո նոր պետք է շարունակվեն դրանց կառուցաման աշխատանքները:

Իր հերթին, բնապահպան ակտիվիստ, «Թռչկան» նախաձեռնող խմբի անդամ Եղիյա Ներսիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք պահանջատեր են ու ցանկություն չունեն երկխոսության գնալու:

Բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը նույնպես մեզ հետ զրույցում բացառեց որեւէ երկխոսության տարբերակ ՀԷԿ-երի սեփականատերերի հետ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մի շարք բնապահպանական քաղաքացիական նախաձեռնություններ ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացրել էին «փոքր ՀԷԿ-երի» կառուցման ծրագրի վերաբերյալ իրենց պահանջները` դրանց կատարման համար սահմանելով կոնկրետ ժամկետներ: Նախարարն էլ հրահանգել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը 10-օրյա ժամկետում պետք է ուսումնասիրի Գետահովիտ համայնքում կառուցված եւ կառուցվող 2 ՀԷԿ-երին առնչվող հարցերը:
XS
SM
MD
LG