Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին վարչապետ առաջադրեց Իվանիշվիլիին


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վարչապետի պաշտոնում պաշտոնապես առաջադրել է հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին։ Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի նախագահի խոսնակ Մանանա Մանջղալաձեն։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Մանջղալաձեն նշել է, որ Իվանիշվիլին պետք է կառավարության կազմը նախագահին ներկայացնի տասնօրյա ժամկետում։

«Վրացական երազանք»-ի առաջնորդը արդեն հրապարակել է նոր կառավարությունում իր թեկնածուների ցուցակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG