Մատչելիության հղումներ

Զբոսաշրջության միջազգային համաժողովներ Երեւանում


Վաղը Երեւանում կմեկնարկի ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջազգային համաժողովը:

Համաժողովին կմասնակցեն Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի եւ երկրում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ միջազգային փորձագետներ Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Վրաստանից եւ ԱՊՀ-ի անդամ երկրներից:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` նույն օրը կմեկնարկի նաեւ զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ-ի պետությունների խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ներկայացուցիչներ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից եւ Ուկրաինայից: Երեւանում խորհրդի նիստը անցկացվում է առաջին անգամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG