Մատչելիության հղումներ

Սիրիայում ավելանում է օտարերկրացի զինյալների թիվը


Սիրիայում ավելանում է օտարերկրացի զինյալների թիվը, ինչը կարող է ավելի սրել երկրի ներսում տիրող իրավիճակը, ահազանգում է Սիրիայում բռնությունների քննության նպատակով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ձեւավորած անկախ փորձագետների խումբը։

Խմբի ղեկավար Պաուլո Սերխիո Պինյեյրոյի խոսքերով` Սիրիա հարյուրավոր ռադիկալ իսլամիստների մուտքը մեծ վտանգ է ներկայացնում:

Լոնդոնում այսօր դատարանի առաջ կկանգնի 26-ամյա սիրիացի Շաջուլ Իսլամը, ով մեղադրվում է հուլիսին բրիտանացի մի լրագրողի առեւանգելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG