Մատչելիության հղումներ

logo-print

Օբամա - Ռոմնի երկրորդ բանավեճը անցավ թեժ մթնոլորտում


Քիչ առաջ ավարտվեց Միացյալ Նահանգների նախագահ, առաջիկա նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բարաք Օբամայի եւ նրա հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի հեռուստաբանավեճը:

Ընտրարշավի ընթացքում սա թեկնածուների երկրորդ բանավեճն էր, որը հրավիրվել էր Նյու Յորքի «Հոֆսթրա» համալսարանում եւ անցավ թեժ մթնոլորտում: Այս անգամ մրցակիցները պատասխանում էին նաեւ ընտրողների հարցերին:

Միացյալ Նահանգների արտաքին եւ ներքին քաղաքականության, նոր աշխատատեղերի ստեղծման, էներգետիկ անկախության թեմաները քննարկելիս բանավիճողները երբեմն միմյանց ընդհատում էին եւ փոխադարձաբար մեղադրում անազնիվ լինելու մեջ: Օբաման հայտարարեց, որ Ռոմնին ներկայացնում է ոչ թե շարքային ամերիկացիների, այլ նավթային ընկերությունների շահերը:

Հեռուստադիտողների շրջանում անցկացված հարցումների համաձայն` հոկտեմբերի սկզբին կայացած Օբամա - Ռոմնի առաջին բանավեճում գործող նախագահը զիջել էր հանրապետական թեկնածուին, եւ երկրորդում նա ջանքեր գործադրեց կորցրածը վերականգնելու համար։

Նոյեմբերի 6-ի նախագահական ընտրություններից առաջ թեկնածուների եզրափակիչ բանավեճը նախատեսված է հոկտեմբերի 22 ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG