Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀ նախագահն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարարին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար, ծովակալ Ջամպաոլո Դի Պաոլային:

Նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ Իտալիայի պաշտպանության նախարարի այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրմամբ կձեւավորվեն այդ ոլորտում երկկողմ փոխգործակցության ծավալման իրավական հիմքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG