Մատչելիության հղումներ

Հալեպ-Երեւան թռիչքը կիրականացվի Իրաքով


Թուրք-սիրիական հարաբերություններում լարվածության աճի պատճառով «Սիրիական ավիաուղիներն» այսօր Հալեպ-Երեւան-Հալեպ չվերթը կիրականացնի Իրաքով։ Այս փոփոխության հետեւանքով մեկ ուղղությամբ տոմսի գինը թանկանալու է 20 եվրոյով։

Հիշեցնենք, որ շաբաթավերջից Անկարան արգելում է Սիրիայի բոլոր օդանավերի մուտքը Թուրքիայի օդային տարածք։ Դա արվել է ի պատասխան թուրքական օդանավերի մուտքը Սիրիայի օդային տարածք արգելելու Դամասկոսի որոշման։

Լարվածությունը երկու երկրների միջեւ սրվել է այն բանից հետո, երբ Սիրիայի սահմանի մոտ գտնվող Աքչաքալե թուրքական ավանում հոկտեմբերի 3-ին մի քանի մարդ է սպանվել, ինչպես Անկարան է պնդում` Սիրիայի տարածքից արձակված ականի պայթյունից։ Թուրքական ուժերը պատասխան կրակ են բացել։


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG