Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին Իվանիշվիլիին Վրաստանի քաղաքացիություն շնորհեց


Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վարչապետի թեկնածու, հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին երկրի քաղաքացիություն է շնորհել։ Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սաակաշվիլիի խոսնակ Մանանա Մանջղալաձեն։

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` Մանջղալաձեն ասել է, որ Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը ուժի մեջ կմտնի նրա ֆրանսիական քաղաքացիության դադարեցումից հետո։

Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիությունից զրկվել էր, երբ պարզվել էր, որ նա նաեւ Ֆրանսիայի քաղաքացիություն ունի։ Վրաց մեծահարուստը ավելի ուշ հրաժարվել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից, թեեւ ֆրանսիական դեսպանատունը խոստացել էր նրան քաղաքացիությունից զրկել միայն որեւէ այլ երկրի քաղաքացիություն ստանալուց հետո։

Չնայած դատարան բազմաթիվ դիմումներին` Իվանիշվիլիի վրացական քաղաքացիությունը վերականգնելու որոշում չէր ընդունվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG