Մատչելիության հղումներ

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի եւ Իրանի նախագահները


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ երեկոյան Բաքվում ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին։

Day.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, հանդիպման մասնակիցներն ընդգծել են Տնտեսական համագործակցության կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի նշանակությունը` համոզմունք հայտնելով, որ այդ միջոցառումը իր նպաստը կունենա տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցության հետագա զարգացման գործում։

Ալիեւը եւ Ահմադինեժադը գոհունակություն են հայտնել քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում Ադրբեջանի եւ Իրանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ընդգծել, որ առկա է կապերը ընդլայնելու լավ ներուժ։

Երկու երկրների նախագահները մտքեր են փոխանակել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, ասված է հաղորդագրությունում։

Իրանի նախագահը Բաքու է ժամանել Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG