Մատչելիության հղումներ

Հայկական օդանավի բեռը օդանավակայանից տեղափոխվում է Հալեպ


Երեւանից մեկնած եւ երեկ երեկոյան Հալեպի օդանավակայանում վայրէջք կատարած սնունդով լի ինքնաթիռը դիմավորել են Սիրիահայության միացյալ արտակարգ իրավիճակների շտապօգնության մարմնի ներկայացուցիչները: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեիսյանը:

Նա նշեց, որ այսօր առավոտյան իրենք մեկնել են օդանավակայան, ու ներկայումս բեռը օդանավակայանից տեղափոխվում է Հալեպ:

Ռեիսյանի խոսքերով` այդ օգնության կարիքն իրենք շատ ունեն, ու բաշխելու են այն ինչպես սիրիահայերին, այնպես էլ ոչ հայ սիրիացիներին: «Կան բազմաթիվ մարդիկ, որոնք օգնության խնդրանքով դիմել են մեզ», - նշեց Բերիո թեմի բանբերը:

«Օգնիր եղբորդ» հասարակական շարժումը առաջիկայում նախատեսում է եւս 16 տոննա սննդամթերք ուղարկել Սիրիա:


Նաիրա Բուլղադարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG